IDBank Պրեմիեր Լիգա․ «Փյունիկը» գոլառատ խաղում հաղթեց «Վեստ Արմենիային» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում առաջնության նորեկ «Վեստ Արմենիան» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկի» դեմ։

Եղիշե Մելիքյանի թիմը առաջին կեսում խփած երկու գոլերի շնորհիվ հաղթեց Խորեն Վերանյանի գլխավորած թիմին։

Այս հանդիպումից հետո «Փյունիկն» ունի 36 միավոր ու շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ առաջ լինելով երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայից» 7 միավորով։ «Վեստ Արմենիան» ունի 7 միավոր ու 9-րդն է։

IDBank Պրեմիեր Լիգա․

«Վեստ Արմենիա» – «Փյունիկ» 2:3 (0:2)

0:1 Սեմ Հենդրիկս 17

0:2 Հովհաննես Հարությունյան 45+1 (11 մետրանոց)

1:2 Անդրե Մենսալաո 47

1:3 Խամես Սանթոս 88

2:3 Զախար Տարասենկո 90+2

Ամբողջ հանդիպումը՝ ստորև։