Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է դառնալ մեդիամագնատ

Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը բիզնեսային աշխարհում։ Հյուրանոցներից, օծանելիքներից և այլ բաներից հետո եկել է պորտուգալացու վաղեմի երազանքն իրականացնելու ժամանակը:

Նա պատրաստվում է ձեռք բերել Cofina Media մեդիա հոլդինգը՝ երկրի ամենամեծ մասնավոր մեդիա հոլդինգը, որի լսարանը գերազանցում է պետական ​​հեռուստաալիքներին։ Խոսքը ոչ միայն երկրի ամենահայտնի հեռուստաալիքի՝ CM TV-ի, այլեւ Correio da Manha թերթի մասին է։

Թերևս նման քայլը պետք է դիտարկել որպես քաղաքական նախագծերի նախնական հայտ, քանի որ հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, զարմանալի կլիներ, եթե Ռոնալդուն մի գեղեցիկ օր չփորձեր դառնալ Պորտուգալիայի նախագահ։