Ջո Քոուլ․ ««Լիվերպուլը» պետք է հաղթի Եվրոպայի Լիգան»

«Չելսիի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը գնահատել է մերսիսայդցիների հեռանկարները Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, «Լիվերպուլը» Եվրոպայի ակումբային երկրորդ կարեւորագույն մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրի խաղում հաղթեց Թուլուզին (5:1): Քոուլը կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է հաղթի Եվրոպայի Լիգան:

«Սա նրանց մրցաշարը չէ: Եթե ​​«Լիվերպուլը» լիներ Չեմպիոնների Լիգայում, մենք կասեինք, որ նրանք կարող էին դուրս գալ եզրափակիչ։ Երբ «Լիվերպուլը» թափ հավաքի, նրանց կանգնեցնելը շատ դժվար կլինի»,- Քոուլի խոսքերն է մեջբերում BBC-ն: