Քրիստոֆեր Նկունկուն մոտ է ապաքինմանը

Ամառային տրանսֆերից հետո Քրիստոֆեր Նկունկուն վնասվածքի պատճառով դեռևս չի խաղացել «Չելսիում»: Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մի քանի խոսք է ասել 25-ամյա ֆուտբոլիստի վիճակի մասին։

«Նա լավ է աշխատում, շատ քրտնաջան: Կարծում եմ՝ նա շատ մոտ է վերականգնմանը։ Շուտով մենք կկարողանանք օգտագործել նրան խաղերում։ Նա իսկապես կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերել է լրագրող Բեն Ջեյքոբսը սոցիալական ցանցերում:

ՊրեմիերԼիգայի հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, սեփական հարկի տակ «Բրենտֆորդի» հետ: