Սերխիո Ագուերո․ «Դերբիները միշտ էլ առանձնահատուկ հանդիպումներ են»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն կիսվել է Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» դերբիի սպասելիքներով։

Արգենտինացին նշել է, որ խաղը բարդ է լինելու, բայց իր նախկին թիմը պետք է լավ խաղ ցուցադրի, բայց միևնույն ժամանակ հասկացրեց, որ «կարմիր սատանաները» միշտ կարողացել են վերականգնվել վատ շրջաններից։

«Դերբիները միշտ էլ առանձնահատուկ հանդիպումներ են: Ես բախտավոր եմ, որ լավ հիշողություններ ունեմ «Յունայթեդի» դեմ խաղալուց և մի քանի խոշոր հաղթանակներ գրանցելուց»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 29-ին։