Ստեֆանո Պիոլին տպավորիչ ցուցանիշ է գրանցել

ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում այս պահին մրցում է «Միլանի» հետ։

Ստեֆանո Պիոլիի համար սա նրա 200-րդ հոբելյանական խաղն է՝ որպես «Միլանի» գլխավոր մարզիչ։ Նա դարձավ միայն վեցերորդ մասնագետը, ով հասել է այս ցուցանիշին, հաղորդում է Opta-ն։

«Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում ավելի շատ հանդիպումներ են անցկացրել միայն Արիգո Սակին (220), Նիլս Լիդհոլմը (277), Ֆաբիո Կապելոն (300), Ներեո Ռոկոն (339) և Կառլո Անչելոտտին (420)։