Սանդրո Տոնալին տասը ամսով պատիժ կկրի

Սանդրո Տոնալին տասը ամսով պատիժ կկրի խաղադրույքների կանոնները խախտելու համար: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Գաբրիել Գերբինան հայտարարեց, որ Տոնալին պետք է ութ ամիս անցնի խաղային կախվածության բուժման եւ առնվազն 16 հանրային ներկայացում կատարի:

Նախկինում Տոնալին խոստովանեց, որ խաղադրույք է կատարել, երբ «Միլանում» էր: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպանը տեղափոխվեց «Նյուքասլ»:

Կասեցման պատճառով Տոնալին չի կարողանա խաղալ «Նյուքասլի» կազմում մինչեւ օգոստոսի վերջ: