«Նյուքասլը» 20 տարվա մեջ առաջին անգամ պարտվեց սեփական դաշտում եվրոպական մրցաշարերում

Չորեքշաբթի երեկոյան անգլիական «Նյուքասլը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց «իշամեղուների» հաղթանակով՝ նվազագույն՝ 0։1 հաշվով։

Հետաքրքիր է, որ այս պարտությունը «կաչաղակների» համար առաջինն էր սեփական հարկի տակ 20 տարվա ընթացքում եվրոպական մրցաշարերում: Վերջին անգամ ակումբը պարտվել է եվրոպական ֆուտբոլային մրցաշարում 2003 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր «Նյուքասլը» տարել է 19 հաղթանակ և գրանցել 5 ոչ-ոքի «Սենթ Ջեյմս Պարկում»:

Երեկվա պարտությունից հետո «կաչաղակները» «Բորուսիայի» հետ F խմբում կիսում են երկրորդ տեղը: ՊՍԺ-ն առաջին տեղում է՝ 6 միավոր, «Միլանը»՝ չորրորդը՝ 2 միավոր։