«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Իսպանիայի առաջնությունում Էլ-Կլասիկոյից առաջ կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։
«Մենք գիտենք, որ նա կարող է ոչնչից շանս ստեղծել: Նա մեծ որակներ ունի, ինչը որոշ չափով օգնում է լրացնել Բենզեմայի բացը։
Չնայած այն հանգամանքին, որ նա բոլորովին այլ ֆուտբոլիստ է, նա մեծ վտանգ է ստեղծում, երբ տիրում է գնդակին և շատ լավ է հասկանում խաշադաշտը»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։