Վինիսիուս Ժունիորին վիրավորելու համար «Բարսելոնան» պատժել է ակումբի տնօրենների խորհրդի անդամին

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է պատժել ակումբի տնօրենների խորհրդի անդամ Միկել Կամպսին, ով վիրավորական խոսքեր է գրել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին՝ արգելելով նրան ներկա գտնվել «Ռեալի» հետ այսօր կայանալիք բասկետբոլի խաղին։

Այս մասին հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կամպսը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել՝ վիրավորելով Վինիսիուսին։

Միաժամանակ, կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի անդամի համար արգելք չկա՝ ներկա գտնվելու Էլ-Կլասիկո ֆուտբոլային հանդիպմանը, որը կկայանա հաջորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին։