ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում ղազախական «Աստանան» արտագնա խաղում մրցեց ալբանական «Բալկանիի» դեմ և հաղթեց 2-1 հաշվով:
Հյուրերի կազմում 7-րդ րոպեին առաջին գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
«Աստանան» իր առաջին 3 միավորը վաստակեց խմբում և երրորդն է։ Առաջին տեղում «Վիկտորիա Պլզենն» է՝ 7 միավորով, երկրորդը «Դինամո Զագրեբն» է՝ 4 միավորով, իսկ ալբանական թիմը վերջինն է՝ 3 միավորով։