Ռոբին վան Պերսին նշել է աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստներին

Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։

«Այս պահին երեք լավագույն ֆուտբոլիստները. Մբապպե, Մեսսի և Հոլանդ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Վան Պերսին ավարտել է կարիերան 2019 թվականին։ Նա խաղացել է «Ֆեյենորդում», «Ֆեներբախչեում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»: Բացի այդ, հարձակվողը Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 102 խաղում դարձել է 50 գոլի հեղինակ։