Լուիս Էնրիկե․ «Այժմ բոլոր թիմերը ունեն նույն հնարավորությունները»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, թե ինչ է մտածում թիմի՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունների մասին։

«Ես հավատում եմ, որ մեր խմբից ցանկացած թիմ կարող է դուրս գալ փլեյ-օֆֆ: Մենք միշտ փորձում ենք հարձակվել, բայց պետք է ավելի լավ պաշտպանվել: Այժմ բոլոր թիմերն ունեն նույն հնարավորությունները»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Երկու տուրից հետո ՊՍԺ-ն երեք միավորով զբաղեցնում է F խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: