Հարի Քեյն․ «Այստեղ միշտ դժվար է խաղալ»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Չեմպիոնների Լիգայում «Գալաթասարայի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (3:1) կիսվել է հույզերով։

«Սա շատ կարևոր հաղթանակ է։ Այստեղ միշտ դժվար է խաղալ: «Գալաթասարայի» երկրպագուները շատ աղմկոտ են, նրանք առաջ են մղում իրենց թիմին։ Հեշտ չէր, հատկապես առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսում մենք ավելի հանգիստ էինք, ավելի լավ խաղացինք գնդակը և օգտվեցինք մեր հնարավորություններից։ Կարևոր է, որ մենք ինը միավոր վաստակեցինք առաջին երեք հանդիպումներում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։