Սիմոնե Ինձագի. «Մենք պետք է ցույց տանք «Ինտերի» իրական խաղը»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

«Այս հանդիպումից առաջ մենք հիանալի ենք խաղացել: Առաջիկա հանդիպումը կարևոր է լինելու մրցաշարային առումով, քանի որ մեր խումբը շատ բարդ է։

«Զալցբուրգի» հետ խաղում պետք է կենտրոնացվածություն պահպանել, մեզ բարդ մրցակից է սպասվում։ Մենք պետք է ցույց տանք «Ինտերի» իրական խաղը»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։