Ջամալ Մուսիալան նշել է երկու թիմի, որտեղ կցանկանար շարունակել կարիերան

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Ջամալ Մուսիալան դեռ չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում են AS-ի լրագրողները։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 20-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է ապագայում դիտարկել միայն երկու եվրոպական ակումբների առաջարկները։ Խոսքը «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» մասին է։ Ջամալին այս երկու ակումբներն էլ դուր են գալիս իրենց խաղաոճով:

Մուսիալան «Բավարիայի» ակադեմիայի սան է։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալի փորձագետները հարձակվողի արժեքը գնահատում են 110 միլիոն եվրո։