«Սևիլիան» դարպասապահ է գտել Պրեմիեր Լիգայից

Կոսովոյի հավաքականի դարպասապահ Արիյանետ Մուրիչը, ով հանդես է գալիս անգլիական «Բարնլիում», կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնությունո։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»:

Նախորդ մրցաշրջանում Արիյանետը Չեմպիոնշիփում անցկացրել է 41 հանդիպում։ Դարպասապահը բաց է թողել 32 գնդակ, իսկ 20 խաղում անառիկ է պահել դարպասը։