Հենրիխ Մխիթարյան. «Ամեն ինչ կանենք երեք միավոր վաստակելու համար»

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Մենք հիմա շատ ոգևորված ենք և պատրաստ ենք պայքարելու ավելի քան երբևէ: «Բենֆիկայի» դեմ խաղում մեր թիմն ապացուցեց, որ իսկապես ցանկանում է հաղթել։

Առաջիկա հանդիպումը բացառություն չի լինի։ Ամեն ինչ կանենք երեք միավոր վաստակելու համար»,- հայտնում է Ներաձուրիի մամուլի ծառայությունը։

«Ինտերի» հանդիպումը «Զալցբուրգի» հետ կկայանա այսօր՝ հոկտեմբերի 24-ին։