Ռաֆայել Լեաուն՝ Ա Սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ճանաչվել է Իտալիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Նախորդ ամիս պորտուգալացի հարձակվողը մասնակցել է «ռոսոներիների» հինգ հանդիպման։ 24-ամյա խաղացողը դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Ռաֆայելն ունի երեք գոլ և չորս գոլային փոխանցում: Լեաուն միլանյան գրանդի ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ֆրանսիական «Լիլից»։