«Ատլետիկի» նախագահ. «Նիկո Ուիլյամսը մտադիր է երկարաձգել պայմանագիրը»

Բիլբաոյի «Ատլետիկի» նախագահ Ջոն Ուրիարտեն կիսվել է իսպանական ակումբում վինգեր Նիկո Ուիլյամսի ապագայի վերաբերյալ իր մտքերով:

«Մենք հանգիստ ենք վերաբերվում Ուիլյամսի պայմանագրի հետ կապված իրավիճակին։ Կարծում ենք, որ նա մտադիր է երկարաձգել պայմանագիրը և մնալ մեզ հետ։

Մենք ցանկանում ենք ստեղծել գրավիչ նախագիծ՝ վստահ լինելով, որ Նիկո Ուիլյամսը դեռ երկար տարիներ կլինի դրա մի մասը»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Ուրիարտեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։