Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» նպատակն է

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է հզորացնել հարձակվողական ներուժը։

Todofichajes-ի լրագրողները հայտնում են, որ «բլաուգրանամ» նայում է Միլանի «Ինտերում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Կատալոնական գրանդը մտադիր է բանակցությունների մեջ մտնել «ներաձուրիների» ներկայացուցիչների հետ։

Մարտինեսի տրանսֆերի գումարը կարող է կազմել 80-90 մլն եվրո։ Լաուտարոյի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։