Կառլո Անչելոտտի. ««Բրագան» շատ գոլ խփող թիմ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին այսօր գովել է իր թիմի մրցակցին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «արքայական» ակումբը արտագնա խաղում պետք է մրցի պորտուգալական «Բրագայի» հետ։

«Մենք հարգում ենք մեր մրցակիցներին և գիտենք, որ նրանք շատ են գոլ խփում: Նրանք լավ հարձակվող թիմ ունեն։

Մենք վստահ ենք հանդիպումից առաջ, բայց միևնույն ժամանակ դրան կմոտենանք մրցակցի նկատմամբ առավելագույն հարգանքով»,- նշել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Բրագայի» հետ խաղից հետո Մադրիդի «Ռեալը» հանդիպում ունի «Բարսելոնայի» դեմ։