UFC-ի նախկին չեմպիոն Ֆրանսիս Նգանուն թանկարժեք նվեր է ստացել Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից։
38-ամյա ֆուտբոլիստը մարտիկին թանկարժեք ժամացույց է նվիրել բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտից առաջ։
Ժամացույցի արժեքը 110 հազար ֆունտ է: Հիշեցնենք, որ Նգանուն Ֆյուրիի հետ կմենամարտի բռնցքամարտի կանոններով հոկտեմբերի 28-ին Սաուդյան Արաբիայում։