Թոմաս Տուխելը համեմատել է գերմանական Բունդեսլիգան Պրեմիեր Լիգայի հետ

«Բավարիայի» ղեկ Թոմաս Տուխելը համեմատել է գերմանական Բունդեսլիգան Պրեմիեր Լիգայի հետ, որտեղ նա նախկինում աշխատել է։

«Պրեմիեր Լիգան ավելի կոշտ է, և այն ֆուֆբոլիստներից ավելին է պահանջում, քան Բունդեսլիգան: Սա, իհարկե, իմ տպավորությունն է։

Հոգեպես, ֆիզիկապես և հոգեբանորեն այնտեղ ամեն ինչ ավելի բարձր մակարդակի վրա է։ Այնուամենայնիվ, սա պարտադիր չէ, որ առավելություն լինի անգլիական թիմերի համար, քանի որ Պրեմիեր Լիգայում խաղալը շատ ինտենսիվ է, իսկ հետո նրանք պետք է խաղան եվրոպական մրցաշարերում»,- նշել է Տուխելը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը։

Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի հոկտեմբերի 24-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Գալաթասարայի» հետ: