«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի փաստաբանները շուտով կհանդիպեն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատախազության հետ՝ խաղադրույքների գործով որոշում կայացնելու համար:
Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Տոնալիի փաստաբանները կժամանեն Հռոմ՝ հանդիպելու FIGC-ի դատախազության հետ։ Եթե ֆուտբոլիստը համաձայնության է գալիս, ապա նրա որակազրկումը կարող է կիսով չափ կրճատվել:
Եթե որոշում կայացվի, ապա ֆուտբոլիստի որակազրկումը կարող է տևել մոտ մեկ տարի: