Մորիս Շտայնը լքել է «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնը

Հոլանդացի մասնագետ Մորիս Շտայնը լքել է «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին ամստերդամյան ակումբը հայտնել է իր պաշտոնական կայքում։

Նշվում է, որ համագործակցությունը դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Յոթ խաղից հետո «Այաքսը» Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին տեղը՝ հայտնվելով անկման գոտում։

Հարկ է նշել, որ բոլոր մրցաշարերում անցկացրած ութ հանդիպումներում «Այաքսը» չկարողացավ ոչ մի հաղթանակ տանել։