Ժերեմի Մաթյոն 39 տարեկանում ավարտեց կարիերան

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերեմի Մաթյոն 39 տարեկանում ավարտեց կարիերան։

Մաթյոյի կարիերայի վերջին ակումբը եղել է «Լուին Սպորտսը»: Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», «Բարսելոնայում», «Վալենսիայում», «Թուլուզում» և «Սոշոյում»:

«Բարսելոնայի» կազմում Մաթյոն հաղթել է Չեմպիոնների Լիգան, երկու անգամ հաղթել Լա Լիգան և Գավաթը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում։