Չավի․ «Նա դեռ լիովին չի ապաքինվել, բայց ցանկանում է խաղալ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, թե երբ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա խաղադաշտ դուրս գալ։

«Հուսով եմ, որ նա կխաղա «Ռեալի» դեմ հանդիպմանը։ Նա իրեն լավ է զգում և առաջ է գնում։ Նա դեռ լիովին չի ապաքինվել, բայց ցանկանում է խաղալ: Նա իսկական առաջնորդ է։

Վնասվածքները տեղի են ունենում օրացույցի, երբեմն էլ՝ վատ բախտի պատճառով: Մենք երեք կարևոր խաղացողների վնասվածքներ ունենք, նրանց բախտը չբերեց։ Օրացույցն այնքան ծանրաբեռնված է, որ վնասվածքներ են լինում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Նշենք, որ «Բարսելոնայի» 35-ամյա հարձակվողը կոճի կապանների վնասվածք էր ստացել հոկտեմբերի 4-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Պորտուի» դեմ խաղում (1:0):