Պրեմիեր Լիգան և Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL) արգելել են Իսրայելի և Պաղեստինի բոլոր դրոշների օգտագործումը այս շաբաթավերջին կայացած խաղերում: Այս միջոցը կապված է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետ և ուղղված է հնարավոր միջադեպերից խուսափելուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները սգո թևկապներ են կրելու, իսկ մինչ հանդիպումների մեկնարկը մեկ րոպե լռությամբ կկազմակերպվի հակամարտության զոհերի հիշատակը։
Այս սահմանափակումները վերաբերվելու են Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի, ինչպես նաև երկրի ցածր լիգաների խաղերին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հարձակվեց Իսրայելի վրա, որը միջադեպն անվանեց պատերազմ և սկսեց արձագանքել։