Անսու Ֆատին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում», կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբներն արդեն առաջին բանակցություններն են անցկացրել 20-ամյա իսպանացու շրջապատի հետ։ Անձամբ ֆուտբոլիստը, դեռ տրամադրված չէ հեռանալ Եվրոպայից։

Այս մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։