Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է աշխատել դպրոցում որպես ուսուցիչ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է աշխատել դպրոցում որպես ուսուցիչ։

«Մինչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը կար մի շրջան, երբ դպրոցում ուսուցիչ էի աշխատում և շատ բան սովորում տարբեր բաների մասին: Ես նաև Դաունի համախտանիշով երեխաներին էի սովորեցնում, և դա դժոխային զարմանալի փորձ էր, որը ստիպեց ինձ շատ բան հասկանալ», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում GamePlan A-ն։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։ Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։