Պրեմիեր Լիգան արգելել է Իսրայելի և Պաղեստինի դրոշների ցուցադրումը առաջնության խաղերում

Անգլիական Պրեմիեր Լիգան (EPL) և Անգլիայի ֆուտբոլային լիգան (AFL) արգելել են Իսրայելի և Պաղեստինի դրոշների ցուցադրումը ազգային առաջնության առաջիկա խաղերում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը խորհրդակցել է անվտանգության ներկայացուցիչների և ակումբների հետ, որոնք խորհուրդ են տվել արգելել երկու երկրների դրոշները ցուցադրել՝ քաղաքական ֆոնի վրա հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար։

Ֆուտբոլիստները, անձնակազմը և թիմի պաշտոնյաները կկրեն սև թեւկապներ և յուրաքանչյուր մարզադաշտում մեկ րոպե լռությամբ կհարգվի շարունակվող հակամարտության զոհերի հիշատակը: