Նիկոլա Զալևսկին մտադիր է դատի տալ լրագրող Ֆաբրիցիո Կորոնային

«Ռոմայի» ֆուտբոլիստ Նիկոլա Զալևսկին մտադիր է դատի տալ լրագրող Ֆաբրիցիո Կորոնային, ով նրան մեղադրել է խաղերի վրա խաղադրույքներ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է ANSA-ն։

Նախկինում Կորոնան նշել էր այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հետաքննության են ենթարկվել ֆուտբոլային խաղերի վրա խաղադրույքներ կատարելու համար՝ Զալևսկի, Նիկոլո Ֆաջիոլի («Յուվենտուս»), Սանդրո Տոնալի («Նյուքասլ») և Նիկոլո Զանիոլո («Աստոն Վիլա»):

Հոկտեմբերի 17-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հայտարարեց Ֆաջիոլիի՝ 7 ամսով որակազրկման մասին։

«Մեր հաճախորդը բացառում է ցանկացած, նույնիսկ նվազագույն մասնակցություն: Նա մեզ մանդատ է տվել՝ ցանկացած իրավիճակում գործելու բոլոր նրանց դեմ, ովքեր վնաս են հասցրել նրա անվանե, նրա իմիջին ու հեղինակությանը»,- նշել է ֆուտբոլիստի փաստաբան Պաոլո Ռոդելլին։