Ռոդրիգո դե Պոլը հայտնվել է իտալական թիմի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ «ծեր սինյորան» դիտարկում է արգենտինացուն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։ Աղբյուրը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ավելի շատ հակված է դե Պոլին, քան լոնդոնյան «Թոթենհեմից» Պյեր-Էմիլ Հոյբյերգին։

Իտալացի մասնագետը կարծում է, որ Դե Պոլը կկարողանա ավելի արագ միանալ թիմին, քանի որ նա արդեն ունի Ա Սերիայում հանդես գալու փորձ՝ «Ուդինեզեի» կազմում խաղալով