Միկել Արտետա. «Այս մրցաշրջանում ես տպավորված եմ «Չելսիով»»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է վաղը «Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» հետ լոնդոնյան դերբիի սպասելիքներով։

«Սա մեծ խաղ է: Բոլորին է հայտնի, որ թիմերը դիմակայության երկար պատմություն ունեն։ Հիմա ամեն ինչ այլ կերպ է լինելու։

Այս մրցաշրջանում ես տպավորված եմ «Չելսիով», թիմն արժանի է աղյուսակում ավելի բարձր լինելուն: Պոչետինոն հիանալի աշխատանք է կատարում, այնպես որ մենք պետք է լավագույնս խաղանք»,- նշել է Արտետան նախախաղային մամուլի ասուլիսում: