«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղի նախօրեին կիսվել է մրցակցի մասին իր կարծիքով։
«Ես հավատում եմ, որ մենք պետք է հաղթենք վաղը։ Իհարկե, մենք հարգում ենք «Արսենալին», նրանք հիանալի թիմ ունեն: «Արսենալը» հիանալի աշխատանք է կատարում, նրանք մրցում են բոլոր մրցաշարերում հաղթելու համար՝ ոչ միայն Պրեմիեր Լիգայում, այլև Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 21-ին։