IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ, «Վանը» հաղթեց «Ալաշկերտին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում Երևանի «Փյունիկը» տուրի կենտրոնական խաղում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։

Զուգահեռաբար Չարենցավանում տեղի «Վանը» մրցեց Երևանի «Ալաշկերտի» դեմ։

Կենտրոնական խաղում Եղիշե Մելիքյանի սաները նվազագույն հաշվով հաղթանակի հասան առաջին կեսում, բայց երկրորդ կեսի վերջում Վարդան Մինասյանի սաները կորզեցին ոչ-ոքի։

Չարենցավանում «Վանը» նվազագույն գոլի տարբերությամբ հաղթեց Վահե Գևորգյանի գլխավորած թիմին։

Այս խաղերից հետո «Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 30 միավորով, «Արարատ-Արմենիան» 23 միավորով երրորդն է։

«Վանը» 7 միավոր վաստակեց, սակայն եզրափակաում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտը» չորրորդն է՝ վաստակած 22 միավորով։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» 1:1 (1:0)

1:0 Լուկաս Վիլելա 28

1:1 Ալվին Թերա 90

Ամբողջ հանդիպումը՝ ստորև։

«Վան» – «Ալաշկերտ» 2:1 (1:0)

1:0 Արսեն Եղիազարյան 17

2:0 Օժետունդե 64

2:1 Նալբանդյան 81

Ամբողջ հանդիպումը՝ ստորև։