Վիլֆրիդ Նդիդին կարող է միանալ «Բարսելոնային»

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Վիլֆրիդ Նդիդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է միանալ «Բարսելոնային», հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ցանկանում է իրենց կիսապաշտպանությունն ուժեղացնել, իսկ Նդիդին համարվում է առաջնահերթ տարբերակներից մեկը։ Նիգերիացու առավելությունն այն է, որ հաջորդ ամառ նա ազատ գործակալի կարգավիճակ կունենա։

Կիսապաշտպանը «Լեսթերում» հանդես է գալիս 2017 թվականի հունվարից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում Նդիդին անցկացրել է 11 հանդիպում, դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։