«Սևիլիայի» փոխնախագահ. «Կարծում եմ՝ Ռամոսը չի տոնի «Ռեալին» խփած գոլը»

«Սևիլիայի» փոխնախագահ Խոսե Մարիա դել Նիդո Կարասկոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը կտոնի «Ռեալի» դարպասը խփած գոլը։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Լոս Բլանկոսում» հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։

«Կարծում եմ՝ Ռամոսը չի տոնի, թեև ես նրան չեմ խնդրել։ Չնայած այն հանգամանքին, որ նա ծնվել է Սևիլիայում, Մադրիդը  նրա տունն է»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռամոսը Սեւիլիա է վերադարձել այս տարվա սեպտեմբերին։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է չորս հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։