«Ռեալը» մտադիր է հաջորդ ամառ վերադարձնել Ժոզե Մոուրինյոյին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է հաջորդ ամառ վերադարձնել Ժոզե Մոուրինյոյին գլխավոր մարզչի պաշտոնում և նրան դիտարկում է որպես Կառլո Անչելոտտիի գլխավոր փոխարինող, հայտնում է Mundo Deportivo-ն։

Սպասվում է, որ Անչելոտտին մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մադրիդը և կզբաղեցնի Բրազիլիայի մարզչի պաշտոնը, իսկ իսպանական կողմը փնտրում է նրան փոխարինող:

Մայրաքաղաքային ակումբում Մոուրինյո անունը շրջանառվում է որպես բոլոր թեկնածուների մեջ ամենանախընտրելին։ Պորտուգալացի մարզիչը ներկայումս գլխավորում է «Ռոման», սակայն ամռանը կհեռանա պայմանագրի ժամկետի ավարտից հետո: