Տիագո Սիլվա. «Շուտով կորոշեմ, թե որտեղ ավարտեմ կարիերաս»

Տիագո Սիլվան կարող է վերադառնալ բրազիլական «Ֆլումինենսե», ակումբ, որտեղ նա հանդես է եկել 2000-ականների երկրորդ կեսում՝ Մոսկվայի «Դինամոյում» անհաջող կարիերայից հետո:

Բրազիլացի ֆուտբոլիստը մեկնաբանել է տարածված լուրերը՝ նշելով, որ դեռ վաղ է նման կանխատեսումներ անել։

««Ֆլումինենսեն» թիմ է, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում: Բայց ես դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու ապագայում։ Ես մտածում եմ ընտանիքիս մասին։

Շուտով կորոշեմ, թե որտեղ ավարտեմ կարիերաս,- Տիագո Սիլվայի խոսքերն է մեջբերում mianetamilan.it-ը։