Անտոնիո Կոնտե. «Իմ մազերն իմ դուրը չէին գալիս»

Իտալացի հայտնի մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր սանրվածքը։ Մասնագետի խոսքով՝ ինքը երբեք ստիպված չի եղել պարիկ կրել.

«Եթե կար մի բան, որ ինձ դուր չէր գալիս իմ մեջ, իմ մազերն էին: Ես երբեք պարիկ չեմ կրել:

Ես գնացել Տորոնտո և փոխպատվաստվել եմ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Futbol Italiano-ն:

Այս պահին Անտոնիո Կոնտեն աշխատանաք չունի։ Մարտի վերջին իտալացին լքեց «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Վերջերս խոսակցությունները Կոնտեին կապում էին «Նապոլիի» հետ, սակայն, ըստ ամենայնի, բանակցությունները հաջողությամբ չավարտվեցին։