«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները խորհուրդ են տվել Սանչոյին ներողություն խնդրել Էրիկ տեն Հագից

Սեպտեմբերին վինգեր Ջեյդոն Սանչոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից՝ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով:

Պատիժը դեռ ուժի մեջ է, բայց ամեն ինչ կարող է փոխվել, եթե ֆուտբոլիստը ներողություն խնդրի: Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները խորհուրդ են տվել Սանչոյին ներողություն խնդրել Տեն Հագից և վերադառնալ աշխատանքի:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կբաժանվի 23-ամյա Սանչոյից, եթե մինչ այդ ներողություն չխնդրեն։