Ռոբերտ Լևանդովսկի. «Յուրգեն Կլոպը գերազանց «ուսանողների» էր ուզում տեսնել իր թիմում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։

Լեհ ֆուտբոլիստի խոսքով՝ գերմանացին խիստ է եղել իր նկատմամբ, սակայն հենց այս մոտեցումն է օգնել Լևանդովսկուն առաջընթաց գրանցել։

«Յուրգենը միայն իմ հայրը չէր։ Որպես մարզիչ՝ նա ավելի շատ նման էր «վատ» ուսուցչի։ Բառի լավագույն իմաստով։

Լավ «սովորողներից» չէր բավարարվում։ Նրան գերազանց «ուսանողներ» էին պետք»,- Լեւանդովսկու խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկկոպը։