Էդեն Ազար. «Ես ուզում եմ հեծանիվ վարել ու գոլֆ խաղալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը, ով կարիերան ավարտեց հոկտեմբերի սկզբին, խոսել է այն մասին, թե ինչ է նախատեսում անել ֆուտբոլից հետո։

– Ի՞նչ հիշողություններ ունես «Ռեալում» անցկացրած տարիներից:
-Այդքան էլ վատ չեն հիշողություններս: Ես հանդիպեցի անհավանական մարդկանց: Աշխարհի լավագույն ակումբում խաղալու հնարավորությունն իմ երազանքն էր։

– Ի՞նչ եք պատրաստվում անել մոտ ապագայում:
– Վայելել կյանքը։ Հեծանիվ վարել, գոլֆ խաղալ, ճանապարհորդել: Ինչպես նորմալ մարդիկ են դա անում:

– Դու պատրաստվո՞ւմ ես մնալ ֆուտբոլում:
– Կտեսնենք, ես դեռ շատ տարիներ ունեմ առջևում,- Ազարի խոսքերն է մեջբերում L’avenir-ը։