Դեկուն հաստատել է, որ Լիոնել Մեսսիի հրաժեշտի հանդիպում կլինի

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հաստատել է հարձակվող Լիոնել Մեսսիի հրաժեշտի հանդիպման կազմակերպումը, ով ակումբի համակարգում հանդես է եկել 2003-ից 2021 թվականներին։

«Կարծում եմ, որ հրաժեշտի հանդիպում լինելու է, բայց գուցե մարզադաշտի վերակառուցումից հետո: Նա միշտ կլինի ակումբի պատմության ամենամեծ կուռքը։

Ակումբն ուներ մեծ կուռքեր, ինչպիսիք են Կրոյֆը, Ռոնալդինյոն, բայց նա, թերևս, բոլորից մեծ է: Նա անպայման իր հրաժեշտի խաղը կանցկացնի «Բարսելոնայում», բայց մենք չգիտենք, թե դա երբ կլինի։

Նա խաղում է, և հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կխաղա, քանի որ այն մարդիկ, ովքեր սիրում են ֆուտբոլը, ովքեր հաճույք են ստանում նրանից, ուրախ կլինեն տեսնել նրան»,- Դեկուի խոսքերն է մեջբերում AS-ը։