Վիտոր Ռոկե․ «Եթե այլ ակումբներ ավելի շատ գումար առաջարկեին, ես կրկին կընտրեի «Բարսելոնան»»

«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն, ում իրավունքները «Բարսելոնան» ձեռք բերեց հուլիսին, պատասխանել է այն հարցին, թե մտավախություն ունե՞ր, որ իր տեղափոխությունը կատալոնական ակումբ կտապալվի։

«Ոչ, ես միշտ համոզված էի, որ խաղալու եմ այստեղ։ Սա իմ երազանքն էր։ Նույնիսկ եթե այլ ակումբներ ավելի շատ գումար առաջարկեին, ես, այնուամենայնիվ, կընտրեի «Բարսելոնան», – Ռոկեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Սպասվում է, որ հարձակվողն իր նոր ակումբին կմիանա հունվարին։ Սեպտեմբերին Վիտոր Ռոկեն Բրազիլիայի առաջնության խաղում պատռեց կոճի կապանները։ Հարձակվողն ակնկալում է ապաքինվել մինչև դեկտեմբեր, որպեսզի իր հրաժեշտի խաղն անցկացնի «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում: