Ռուդ վան Նիստելռոյ. «Երբեք չեմ ասել Ֆաբիո Կապելոյին, որ «Ռեալի» հանդերձարանում ալկոհոլի հոտ է եկել»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը հերքել է իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյի խոսքերն այն մասին, որ մադրիդյան ակումբի հանդերձարանում նախկինում ալկոհոլի հոտ էր գալիս։

«Ուզում եմ հերքել Ֆաբիո Կապելոյի որոշ հայտարարություններ, ուզում եմ ընդգծել, որ երբեք չեմ ասել նրան, որ «Ռեալի» հանդերձարանում ալկոհոլի հոտ է եկել։ Դա շատ պրոֆեսիոնալ թիմ էր»,- վան Նիստելռոյի խոսքը մեջբերում է ITASportPress-ը։

Այս պահին «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Կաrլո Անչելոtտիի թիմը վաստակել է 24 միավոր։ Հաջորդ տուրում թիմը կհանդիպի «Սևիլիայի» հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին։