Վինիսիուս Ժունիոր. «Իմ ելույթները Բրազիլիայի հավաքականում դեռ չեն հասել այն մակարդակին, որը ես կցանկանայի»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Ուրուգվայից 0-2 հաշվով կրած պարտությունից հետո հայտնել է, որ Բրազիլիայի հավաքականի կազմում իր կարիերան դեռ այն մակարդակին չէ, ինչ ցանկանում է։

«Իմ ելույթները Բրազիլիայի հավաքականում դեռ չեն հասել այն մակարդակին, որը ես կցանկանայի։ Դուք պետք է լինեք ձեր լավագույն մակարդակին: Նույնը վերաբերում է Մադրիդի «Ռեալին»: Ես պետք է լավանամ»,- ասել է ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում, որտեղ դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։