«Սևիլիայի» պաշտպան Լոիկ Բադեն հայտնել է աշխարհի լավագույն պաշտպանի անունը

«Սևիլիայի» պաշտպան Լոիկ Բադեն խոսել է թիմակից Սերխիո Ռամոսի դերի մասին:

«Ռամոսը մեզ համար երկրորդ մարզիչի պես է: Ինձ համար նա ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանն է։ Ես աշխատում եմ և փորձում եմ անել նույնը, ինչ նա։ Ես շատ ուշադիր լսում եմ նրան»,- Բադեի խոսքերն է մեջբերում Muchodeporte-ը։

Հիշեցնենք, որ 37-ամյա իսպանացին «Սևիլիա» է վերադարձել այս տարվա սեպտեմբերին։

Այս մրցաշրջանում Ռամոսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ռամոսը նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում և Մադրիդի «Ռեալում»: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 180 խաղում նա խփել է 23 գոլ։